2021-07-14 13:02
Լրատվական գործակալություններ
159 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 226 756
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 159-ով և դարձել 226 756: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 198 մարդ (+70), կատարվել է 1 247 362 թեստավորում (+5 001), առողջացել են վարակվածներից 217 896-ը (+86): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 3 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 552 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը չի փոխվել. այն 1 110 է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։