2021-07-15 11:32
Լրատվական գործակալություններ
163 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 226 949
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 193-ով և դարձել 226 949: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 261 մարդ, կատարվել է 1 253 024 թեստավորում, առողջացել են վարակվածներից 218 022-ը: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 4 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 556 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը չի փոխվել. այն 1 110 է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։