2021-07-15 17:25
Լրատվական գործակալություններ
ՊՆ․ Կորած 2 զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են
Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին News.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։
Նախարարությունից հայտնեցին, որ մառախուղի պատճառով դժվարանում է որոնողական աշխատանքները։
Նշենք, որ այդ հատվածը Սև լճի տարածքում է։
Հիշեցնենք, որ մառախուղի պատճառով երեկվանից կապը կորել է այդ երկու զինծառայողների հետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է երկու զինառայողների՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։ Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։