2021-07-15 18:13
Լրատվական գործակալություններ
Խեղճ պատգամավորներ. ՀՀ ԱԺ-ն հինգ անգամ ավելացրեց ամենամսյա փոխհատուցումը
Հունիսի 15-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի նիստին «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները երկրորդ և վերջին ընթերցմամբ հպարտ մենության պայմաններում մի շարք օրենսդրական փոփոխություններ հաստատեցին գործող օրենքներում:
Դրանց թվում են.
«Պետական ծառայողներին և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վճարումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,
«Պետական տուրքերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները նիստին և քվեարկությանը չեն մասնակցել, տեղեկացնում է News.am-ը: