ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՌԵԼՍԵՐԻ ՎՐԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոռու մարզում «Հունդայի» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել է արգելապատնեշին ու հայտնվել երկաթուղային ռելսերի վրա։

 


Վթարը տեղի է ունեցել Ալավերդի-Սանահին ավտոճանապարհին։ Մեքենան վնասել է ռելսերը և մոտակա ենթակառուցվածքները: Երեք տուժածներ տեղափոխվել են Ալավերդու ու Երևանի հիվանդանոցներ։

Վթարի հետևանքով Հայաստանը և Վրաստանը միացնող երկաթուղու հատվածում երթևեկության երկարատև դադար է առաջացել։

ՀԿԵ-ն վարորդներին կոչ է անում ուշադիր լինել տրանսպորտային միջոցի ղեկին և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Основная тема:
Теги: