2021-07-15 20:14
Լրատվական գործակալություններ
Առուշ Առուշանյանի կալանավորման միջնորդության քննությունը նշանակվել է այսօր՝ ժամը 20։30-ին
Առուշ Առուշանյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կալանավորման միջնորդության քննարկումը նշանակվել է այսօր՝ ժամը 20:30-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա մասնավորապես նշել է․
«Առուշ Առուշանյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կալանավորման միջնորդության քննարկումը նշանակվել է այսօր՝ ժամը 20:30-ին։ Դատավոր՝ Կարեն Ֆարխոյան»,- ասված է գրառման մեջ, տեղեկացնում է News.am-ը։