2021-07-16 07:01
Լրատվական գործակալություններ
ԵՄ-ը առաջարկել է չեղարկել տեղաշարժման սահմանափակումները ՀՀ քաղաքացիների համար
ԵՄ խորհուրդն առաջարկել է անդամ երկրներին հուլիսի 15-ից աստիճանաբար չեղարկել տեղաշարժման սահմանափակումները ՀՀ քաղաքացիների համար:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 30-ին Խորհուրդն ընդունել է առաջարկը դեպի ԵՄ ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումներն աստիճանաբար չեղարկելու համար: Այդ առաջարկում ներառվել է երկրների առաջնային ցանկը, որոնց համար անդամ պետությունները պետք է սկսեին չեղարկել ուղևորությունների սահմանափակումները: Ցանկը պարբերաբար վերանայվում է և կախված հանգամանքներից՝ թարմացվում, տեղեկացնում է News.am-ը: