2021-07-16 11:13
Լրատվական գործակալություններ
Էրդողանը ցանկանում է Աֆղանստանի հետ անել նույնը, ինչ Ղարաբաղի հետ
Թուրքիան ակնկալում է շարունակել աջակցությունը Աֆղանստանին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Նրանք, ովքեր իրավունքների և արդարության պաշտպանության մեր պահանջները համարում են քաղաքական երեսպաշտություն, չեն կարողացել հասկանալ, որ մենք դարձել ենք ճնշվածների ձայնը, շունչը և հույսը: Մաղթում ենք մեր ընկերներին և հարևաններին այն, ինչ ցանկանում ենք մեզ: Մենք դա երեկ արել ենք Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Հուսով եմ, որ վաղը նույն արդար դիրքորոշմամբ մենք կաջակցենք Աֆղանստանում և այլ երկրներում գտնվող մեր եղբայրներին», - ասել է Էրդողանը, տեղեկացնում է News.am-ը: