2021-07-16 13:34
Լրատվական գործակալություններ
Սիսիանի համայնքապետը ձերբակալվել է
Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
«Կալանավորվել է հուլիսի 15–ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքի չարաշահում) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)», - ասաց նա: