2021-07-16 14:13
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը նոր զորամաս է ստեղծում օկուպացված Աղդամում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում օկուպացված Աղդամի շրջանում նոր զորամաս ստեղծելու մասին:
Նշվում է, որ նոր զորամասերի շինարարությունը պլանավորած կարգով շարունակվում է նաև այլ օկուպացված տարածքներում:
Հունիսի սկզբին Աղդամում բացվել էր Ադրբեջանի զինված ուժերի երկու նոր զորամաս, տեղեկացնում է News.am-ը: