Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Որոշումը կհրապարակվի վաղը 18։00-ին։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու թույլտվություն ստանալու դատախազության միջնորդությունները։