2021-07-17 11:37
Լրատվական գործակալություններ
Ծառայակցի արձակած կրակոցից 20 տարեկան զինծառայող է մահացել
Հայաստանում 20 տարեկան զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմանում, մարտական հերթապահության կրման ընթացքում զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: