2021-07-17 12:55
Լրատվական գործակալություններ
Շառլ Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։