«Պատիվ ունեմ»․ Ընդդիմությունը ՍԴ հույսին չէր՝ իր քաղաքական հարցերը լուծելու համար

«ՍԴ-ն ոչ թե մերժեց ընդդիմության դիմումը, խափանեց ընդդիմութան սպասելիքները, այլ խափանեց Հայաստանում ժողովրդավարության պաշտպանությունը». անդրադառնալով ՍԴ որոշմանը, նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Սոս Հակոբյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ:

Ըստ բանախոսի, եթե անգամ ՍԴ-ն բավարարեր դիմող կողմերի պահանջը, իրականում ՍԴ-ն չէր լուծի քաղաքական ուժի հարաբերակցության փոփոխության հարցը:

«Դրանցից երկուսի դեպքում կամ կլինեին նոր ընտրություններ, կամ երկրորդ փուլի անցկացում, մեկ այլ դեպքում՝ եթե հակասահմանադրական համարվեր ԸՕ որոշ դրույթներ՝ հնարավոր կլիներ իրականացնել մանդատների վերաբաշխում։ Անգամ այդ դեպքում այնպես կլիներ, որ ընդդիմությունը կունենար ավելի ուժեղ լծակներ, որ իշխանությունը 3/5-րդ չունենար։ Ընդդիմությունը, որպես քաղաքական միավոր, ՍԴ հույսին չէր՝ իր քաղաքական հարցերը լուծելու համար»,- ասաց Հակոբյանը, տեղեկացնում է YerevanToday։