2021-07-19 17:41
Լրատվական գործակալություններ
Պաշտոնից ազատվել է ԱԳՆ գլխավոր քարտուղարը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Մելիքյանն ազատվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Վարչապետի հրամանագիրը հրապարակված է e-gov.am կայքում։
Մելիքյանը ԱԳՆ գլխավոր քարտուղար էր նշանակվել իշխանափոխությունից հետո՝ 2018-ին։ Մինչ այդ նա աշխատում էր սփյուռքի նախարարությունում։