2021-07-19 19:04
Լրատվական գործակալություններ
Էրդողանը ժամանել է Հյուսիսային Կիպրոս
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում Kıbrıs Haber-ը:
Պատմական իրադարձության այս օրը՝ հուլիսի 20-ին Էրդողանը ելույթով է հանդես գալու խորհրդարանի հատուկ նիստին, որտեղ խոստացել է «լավ լուր» հրապարակել: Նա նաև ներկա է լինելու ռազմական զորահանդեսին:
Էրդողանի հետ Հյուսիսային Կիպրոս են այցելել նաև Թուրքիայի մեջլիսի խոսնակ Մուստաֆա Շենթոփը, «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, Խորհրդարանական պատվիրակության այլ անդամներ: