2021-07-20 11:47
Լրատվական գործակալություններ
Երասխի համայնքապետը վիրահատվել է
Երեկ ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով ուսի հատվածում վիրավորում ստացած Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը վիրահատվել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Օղիկյանի զարմիկը։
«Նա ուսի վնասվածք է ստացել, նրան արդեն վիրահատել են։ Հիմա վիճակը նորմալ է, դեռ գտնվում է բժշկական կենտրոնում, առայժմ չգիտենք՝ որքան դեռ հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն կլինի», - ասաց նա։
Օղիկյանի գիտակցությունը տեղն է, նրա վնասվածքը աջ ուսի հատվածում է։