Վրաստանում ԼԳԲՏ-ի հակառակորդները բողոքի ցույց էին կազմակերպել Եվրախորհրդի նախագահի համար

ԼԳԲՏ համայնքի հակառակորդները բողոքի ցույց են կազմակերպել առողջարանային Բաթումի «Շերաթոն Բաթումի» հյուրանոցի մոտ, որտեղ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպել է վրացական ընդդիմության առաջնորդների հետ: Այս մասին հայտնում է «Sputnik-Վրաստանը»:

Միշելը Վրաստան էր ժամանել նախօրեին՝ հուլիսի 18-ին:

Նա կմասնակցի «Եվրամիության ձգողականության ուժը և տարածաշրջանի վերափոխումը» ամենամյա միջազգային համաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 19-ին:

Միջոցառմանը ներկա կլինեն նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ինչպես նաև Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուն:

Նշվում է, որ ակտիվիստները կարգախոսներ են վանկարկում.

«Ազգ. Ընտանիք. Կրոնը մեր արժեքներն են, իսկ ո՞րն է քոնը, Միշել», «Վրաստանում պետք է տեղի ունենան միայն ռազմական շքերթներ»: Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանությունը ժամանել է հյուրանոց, տեղեկացնում է Aysor.am: