2021-07-20 14:52
Լրատվական գործակալություններ
0
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ հուլիսի 20-ին, մեկնարկել է Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն համարում է քաղաքական հետապնդում, տեղեկացնում է News.am-ը։