2021-07-20 17:18
Լրատվական գործակալություններ
Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացրեց
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը News.am-ին հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Մեր տեղեկություններով՝ նախարարի պաշտոնակատար է նշանակվելու ԳՇ պետի տեղակալ, գեներալ–մայոր Արշակ Կարապետյանը։
Նախագահականից մեզ հայտնեցին, որ ստացել են Վաղարշակ Հարությունյանի և Արշակ Կարապետյանի ազատման միջնորդություները։