Արշակ Կարապետյանն էլ կազատվի պաշտոնից

ՀՀ նախագահի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնեցին, որ այսօր ստացել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը, որը ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Գեներալ–մայոր Կարապետյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2021թ. ապրիլի 13–ին:

2018-2021թթ.–ին նա ՀՀ վարչապետի խորհրդականն էր: