«FUTURE ARMENIAN»-ը ծրագրում է հայրենադարձել 50 000 ընտանիքի
«FUTURE ARMENIAN»-ը ծրագրում է հայրենադարձել 50 000 ընտանիքի: Հուլիսի 20-ին սոցիալական նախաձեռնությունների կենտրոնում անցկացվել է բաց հանդիպում «FUTURE ARMENIAN»-ի նախաձեռնողներ Արթուր Ալավերդյանի, Նուբար Աֆեյանի, Արամ Բեկչյանի և Ռուբեն Վարդանյանի հետ:
Քննարկման թեմա են դարձել նախաձեռնության հետագա քայլերը և ակնկալվելիք նախագծերը: Հանդիպման ընթացքում մասնակիցներին հայտնել են, որ «FUTURE ARMENIAN» շարժմանը մասնակցում է աշխարհի 97 երկրներից մոտ 90 000 մարդ, իսկ Արամ Բեկչյանը հայտնել է սփյուռքից, մասնավորապես ԱՄՆ-ից 50 000 ընտանիքի հայրենադարձման ծրագրերի մասին:
Իր հերթին, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը դիմել է Ռուբեն Վարդանյանին՝ խնդրանքով կազմակերպել և անցկացնել թվով 7-րդ համաժողովը սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նրա կարծիքով՝ Հայաստանին կպահանջվի ավելի քան 10 տարի ստեղծված վիճակից դուրս գալու համար:
Սադոյանը առաջարկում է քննարկումների թեմա դարձնել Համահայկական ազգային խորհուրդ ձևավորելու հարցը: Ի պատասխան՝ Վարդանյանը հայտարարել է որ այս տարիներին նրանց չի հաջողվել պարզել հայկական սփյուռքի իրական թիվը:
«Երբ մենք խոսում ենք 10 մլն հայի մասին, մենք չգիտենք՝ ճիշտ է դա թե ոչ: Մենք պարզապես ինչ-որ թիվ ենք ասում: Ես ուզում եմ, որպեսզի մենք ազնիվ լինենք միմյանց հետ »,-ասել է նա՝ հավելելով, որ մի շարք կազմակերպչական հարցերով կարող են լուրջ դժվարություններ առաջանալ, այդ թվում՝ տեխնիկական բնույթի, տեղեկացնում է News.am-ը: