2021-07-21 11:29
Լրատվական գործակալություններ
220 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 227 936
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 220-ով և դարձել 227 936: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 503 մարդ (+162), կատարվել է 1 282 345 թեստավորում (+4 875), առողջացել են վարակվածներից 218 585-ը (+56): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 1 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 573 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով` 1 113, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։