Կրեմլ. ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացումն ընդհանուր առմամբ վատ չի ընթանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացումն ընդհանուր առմամբ վատ չի ընթանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացումն ընդհանուր առմամբ վատ չի ընթանում: Եռակողմ պայմանավորվածությունները կքնվել են ՌԴ նախագահի բավական ակտիվ մասնակցությամբ, և դրանք իրականացվում են նրա բավական ակտիվ մասնակցությամբ: Նա մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այժմ զբաղվում ենք պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցերով»,-ասել է նա, տեղեկացնում է News.am: