2021-07-21 13:57
Լրատվական գործակալություններ
«Պատիվ ունեմ» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները
«Պատիվ ունեմ» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները։ Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ինքնաբացարկներ չեն լինի»,- ասաց նա։
Նշենք, որ այսօր մինչև 18։00-ն պատգամորների թեկնածուները կարող են ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնել ԿԸՀ։
«Հայաստան» դաշինքը նախօրեին նույնպես հայտարարել է, որ կվերցնի պատգամավորական մանդատները։ Այսպիսով՝ «Հայաստան» դաշինքը խորհրդարանում կունենա 29, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը 7 մանդատ։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը չէր հաղթահարել դաշինքների համար սահմանված 7 տոկոսի շեմը, ստացել էր 5,23 տոկոս, սակայն խորհրդարան է անցել իրավունքի ուժով, որպես երրորդ տեղը գրաված ուժ: