Ալեքսանդր ՓԵՐԵՆՋԻԵՎ. ԱԼԻԵՎ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՅԱՑԱՎ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Ալիևի և Պուտինի հանդիպումը կայացավ Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև ևս մեկ եռակողմ համաձայնագրի ստորագրման նախաշեմին: Այս մասին «Կավբյուրո» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Փերենջիևը:
«Այս հանդիպման հանդեպ Փարիզի դիվանագիտական ակտիվությունը միայն անուղղակի կապ ունի, նրանք փորձում են հեռացող գնացք նստել»,- ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով, առաջնորդների այս հանդիպումը նվիրված է եղել Ադրբեջանի արևմտյան շրջանների շուրջ գործընթացներին, որոնք սկսվել են 2020-ի նոյեմբերին և իրենց զարգացումն են ստացել 2021-ի հունվարին:
«Դրանք բոլորն էլ տեղի են ունենում բարդ միջավայրում՝ պաշտոնական Երևանի կողմից խոչընդոտներով: Ուստի, ինչպես արդեն նշվել է ԶԼՄ-ներում, անհրաժեշտ է պաշտոնական Մոսկվայի և Բաքվի միջև «ժամերի համապատասխանեցում» իրականացնել, որպեսզի նախանշվեն հայ-ադրբեջանական հակամարտության հետագա կարգավորման մեխանիզմները, ինչպես նաև Հարավային Կովկասում հաղորդակցությունների զարգացման գործում արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: Այսինքն՝ ներառյալ Զանգեզուրի միջանցքի՝ որպես 2021-ի հունվարի եռակողմ համաձայնագրերի իրագործման ամենահիվանդ» տարրի, ձևավորումը»,- ամփոփել է նա: