Մեկնարկել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունները
Թեհրանում տեղի ունեցավ մի կողմից Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունների հանդիպումը ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ, որը փոխարինելու է 2019 թվականի հոկտեմբերից գործող Ժամանակավոր համաձայնագրին:
Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկել են առաջիկա բանակցությունների տեխնիկական առաջադրանքի նախագիծը, ինչպես նաև մտքեր են փոխանակել փաստաթղթի հնարավոր բովանդակության վերաբերյալ:
«Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել գործող Ժամանակավոր համաձայնագրի համեմատ փոխգործակցության նոր խնդիրների քննարկման մասին պայմանավորվածություններ՝ ընդլայնել արտադրանքի ընդգրկումը, աջակցել ոլորտային համագործակցությանը և ավելացնել պետական գնումների թափանցիկությունը, և հաշվի առնելով բանակցությունների վերաբերյալ երկու կողմերի մոտեցումների նմանությունը՝ կարճ ժամանակահատվածում կարող է զգալի աշխատանք կատարվել», - նշել է ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը:
Համաձայնագրի կնքման համար բանակցությունների առաջին փուլը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին, տեղեկացնում է News.am-ը: