Տոկիոյի Օլիմպիական խաղերում գրանցվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները հայտարարել են առաջիկա խաղերի հետ կապված անձանց մոտ կորոնավիրուսի թեստի 12 նոր դրական արդյունքի մասին: Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Ըստ ТАСС-ի՝ հիվանդների թվում կա օլիմպիական ավանում բնակվող երկու օտարերկրացի մարզիկ: Մնացած դեպքերը վերաբերում են կապալառուներին և անձնակազմին:

Ավելի վաղ, Տոկիոյի Օլիմպիական խաղերում, գրանցվել էր կորոնավիրուսի ութ նոր դեպք, տեղեկացնում է Aysor.am-ը: