Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՇՈՒՐՋ 100 ԿՄ ՍԱՀՄԱՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՉԵՆ ՍԿՍԵԼ

Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյան գրում է.

«Անկախ այն հանգամանքից, թե Վաղարշակ Հարությունյանին նոր պաշտոն կտան, թե ուղղակի տուն կուղարկեն, դա որևէ ձևով չի նվազեցնում նրա պատասխանատվությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ադրբեջանական զորքերի անարգել ներխուժման համար։

2020 թվականի պատերազմից 7 ամիս անց, շուրջ 100 կմ սահման անպաշտպան թողնելը, անհրաժեշտ անվտանգային միջոցառումներ չիրականացնելը, ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը կրող պաշտոնյաների նկատմամբ առ այս պահը համապատասխան ընթացակարգերով իրավական գործընթաց չեն սկսել։

Վարչապետը, պաշտպանության նախարարը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մինչև հիմա նույնիսկ չեն պարզաբանել, թե ինչո՞ւ է մեր սահմանը եղել անպաշտպան և ինչո՞ւ որևէ մեկը դրա համար՝ իրենցից սկսած, պատասխանատվություն չի կրել»։

Panorama.am