2021-07-22 16:25
Լրատվական գործակալություններ
Հայտերի ընդունում՝ «Օսկարի» հավակնող ֆիլմերի նախնական ընտրության համար
Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարում է հայտերի ընդունում Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար հեղինակավոր մրցանակին՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հավակնող ֆիլմերի նախնական ընտրության համար: Այս մասին տեղեկանում ենք Հայկական ազգային կինոակադեմիայի ֆեյսբուքյան էջից, տեղեկացնում է Panorama.am-ը:
Նշվում է, որ կարող են ներկայացվել նաև վավերագրական և անիմացիոն ֆիլմեր
Հայտերն ընդունվում են 2021թ. հուլիսի 26-ից սեպտեմբերի 06-ը (ներառյալ) [email protected] էլ․ հասցեով:
Դիմումի ձևը կարելի է ներբեռնել այստեղ: