Կարինե ՆԱԼՉԱՋՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ ԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ՝ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ ՍՏԵՂԾԵԼՈՎ

Հայաստանի գործող իշխանությունները իրական բռնապետական կարգեր են հաստատել: Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա կարծիքով՝ իշխանությունները բոլոր հնարավոր և մատչելի միջոցներով փորձում են երկրում վախի մթնոլորտ հաստատել: «Սա առաջին բանն է, որ անհրաժեշտ է ներկայիս կառավարությանը:

Այն «հաջողությունը», իսկ մեծ հաշվով՝ խայտառակությանը, որին նրանք կարողացան հասնել, հասան միայն վախի և ահաբեկման մթնոլորտի տարածման շնորհիվ», - ասել է Նալչաջյանը՝ ավելացնելով, որ իշխանությունները՝ ի դեմս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, կարողացան Հայաստանը վերածել դասական բռնապետության` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հոգեբանը նկատել է, որ իշխանությունների որոշ քայլեր, որոնք շատերի համար կարող են բավականին համարձակ և նույնիսկ ռիսկային թվալ, իրականում վկայում են վախի առկայության մասին, որը թաքնված է ներկայիս քաղաքական ղեկավարության ենթագիտակցության խորքերում: «Իշխանության զավթումը նրանց վերջնական նպատակը չէր:

Նրանք դեռ շատ անելիքներ ունեին: Նրանց պետք էր հենց վախի մթնոլորտ ստեղծել», - համոզված է Նալչաջյանը: Այս ամենը, ըստ հոգեբանի, անհրաժեշտ էր միայն հասարակությանը պառակտելու համար, ինչը թույլ կտար իշխանություններին կյանքի կոչել այս կամ այն ոչ պոպուլյար նախագիծը` միաժամանակ ապահովելով սեփական «երկարակեցությունն» ու անխոցելիությունը:

News.am