2021-07-24 11:07
Լրատվական գործակալություններ
ՊՆ–ն հաստատեց` ադրբեջանական ԱԹՍ-ն փորձել է մուտք գործել ՀՀ օդային տարածք, ՀՕՊ–ը կասեցրել է
Հուլիսի 23-ին` ժամը 23:00-ի սահմանում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները համապատասխան գործողություններով կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին բոլոր ուղղություններով հարաբերականորեն կայուն է»,– նշված է հաղորդագրության մեջ:
Sputnik Հայաստան