Գերեվարված քաղաքացուն շուտով կփոխանցեն հայկական կողմին. Արցախի ՄԻՊ

Արցախի Մարտունու շրջանում գերեվարված քաղաքացին հետ է վերադարձվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Քաղաքացին այս պահին գտնվում է ռուս խաղաղապահների մոտ։ Շուտով կփոխանցեն հայկական կողմին»,- ասաց նա։ Գերեվարման պահին քաղաքացին միայնակ է եղել։ Կորցրած անասուններին որոնելիս հայտնվել է ադրբեջանական կողմում։

«Անասունները գտնվել են, թե ոչ` չեմ կարող ասել։ Չգիտենք` անասուններն էլ են անցել ադրբեջանական կողմ, թե ոչ»,- հայտնեց Արցախի ՄԻՊ-ը։

Քաղաքացու առողջական վիճակի մասին այլ մանրամասներ Ստեփանյանը խոստացավ ավելի ուշ հայտնել։