Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. ԲԴԽ-ն մերժեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը։

ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ԲԴԽ-ն կարևորում է խորհրդի նախագահի ու անդամների կողմից բարեվարքության ստուգման ընթացքում գույքի ու եկամուտների վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտությունը։

«Սակայն օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները խախտված լինլու պատճառով ԲԴԽ-ն գտել է, որ չի կարող Վարդազարյանին պատասխանատվության ենթարկել», - ասաց Ջհանգիրյանը։