2021-07-26 17:21
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը 15:30-ից վերսկսել է կրակոցները. ՊՆ
Հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես Երասխի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Կրակոցները վերսկսել են 15:30-ից։ Կրակում են միայն դիրքերի ուղղությամբ»,– ասացին գերատեսչությունից։
ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է Երասխի ուղղությամբ։
Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։