2021-07-26 18:15
Լրատվական գործակալություններ
«Մի 15 րոպե է, ինչ Արտակը մեզ մոտ է». գերեվարված արցախցին վերադարձվել է
Արցախի Մաճկալաշեն համայնքի 32–ամյա բնակիչը`Արտակը, վերադարձվել է հայկական կողմին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը` ծնված 1989թ.–ին, կորած անասուններին փնտրելու ընթացքում հայտնվել է ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
«Մի 15 րոպե է, ինչ արդեն մեզ մոտ է Արտակը։ Նա հիմա բուժզննում է անցնում»,–ասաց համայնքի ղեկավարը և ավելացրեց` կարծես թե ամեն ինչ նորմալ է։