2021-07-28 09:33
Լրատվական գործակալություններ
0
ԶԼՄ-ներ. Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Արշակ Կարապետյանի հետ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Արշակ Կարապետյանի հետ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ռազմա-դիվանագիտական աղբյուրները:
Ըստ ինսայդերների տվյալների՝ Կարապետյանը Մոսկվա էր ժամանել հուլիսի 27-ի առավոտյան: Բանակցությունները կրում էին ոչ հրապարակային բնույթ, ուստի դրանց թեմաներն ու մանրամասները դեռ հայտնի չեն: Նշվում է, որ նախօրեին կողմերը հեռախոսազրույց են ունեցել, որը նվիրված էր անվտանգության ապահովմանը Հարավային Կովկասում:
News.am