2021-07-28 13:57
Լրատվական գործակալություններ
Դեսպան. Ֆրանսիան պատրաստ է քննարկել Երեւանի կողմից Ֆրանսիայից հասցեագրված բոլոր դիմումները
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է քննարկել Երեւանի կողմից Ֆրանսիայից հասցեագրված բոլոր դիմումները:
Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել որոշ իրողությունները:
«Օրինակ, Ֆրանսիան եւ Հայաստանը միեւնույն ռազմական դաշինքի անդամներ չեն: Մեր խնդիրը ապագա պատերազմին պատրաստելը չէ: Մեր դերը նոր կոնֆլիկտից խուսափելն ու քաղաքական գործընթաց սկսելն է, ինչը թույլ կտա վերջնական լուծել տարածաշրջանում բոլոր խնդրային հարցերը»,-նշել է նա:
News.am