ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ․ Անհապաղ վերադառնալ բանակցությունների

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ։

Համանախագահները մտահոգությամբ են դիտարկում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերը, ներառյալ տեղեկությունները վիրավորների ու զոհերի մասին։

Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին՝ անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից և ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները՝ նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի համաձայնեցման այլ պայմանավորվածությունների համաձայն:

Համանախագահները կրկնում են հակամարտության բոլոր մնացած հիմնական էական հարցերի բանակցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների՝ համանախագահների հովանու ներքո:

Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո երկկողմ ուղիղ խորհրդակցություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների:

Համանախագահները վերահաստատում են իրենց վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին: 

Panorama.am