Ռուս քաղաքագետ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՐԿՆՈՒՄ Է ԻՐ ՍԽԱԼԸ

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունները հեռանկարային չեն: Այս մասին «Կոմերսանտ»-ին ասել է ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն տեղակայելու անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարությունը:

Դուբնովի խոսքով՝ գաղափարը կոնսենսուս չի գտնի ՀԱՊԿ-ում, իսկ ամբողջ սահմանի երկայնքով ռուս խաղաղապահների տեղակայումը դուր չի գա Բաքվին:

Բացի այդ, փորձագետն ուշադրություն է դարձրել Փաշինյանի հայտարարության դետալներին:

«Նիկոլ Փաշինյանը հստակեցնում է, որ եթե ՀԱՊԿ դիտորդների չհաջողվի ուղարկել, նրանց կարող են փոխարինել ԵԱՀԿ դիտորդները»,-նշել է նա:

«Դա ակնհայտ սադրանք է՝ ուղղված Մոսկվային այն մասին, որ նա չի կարողանում հաղթահարել խաղաղապահի գործառույթը: Երեւանն ակնհայտորեն կարծում է, որ ունի դաշնակիցներ ՌԴ սահմաններից դուրս, օրինակ՝ Փարիզում եւ Վաշինգտոնում»,-հավելել է նա:

News.am