Բորիս Սահակյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Բորիս Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր է ստորագրել համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բորիս Սահակյանին նշանակել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար»,–ասված է հաղորդագրության մեջ:

Այդ պաշտոնում Սահակյանը փոխարինել է Վահագն Մելիքյանին։ Վահագն Մելիքյանը պաշտոնանկ էր արվել հունիսի 19-ին:

Նշենք, որ մինչ այդ Բորիս Սահակյանը զբաղեցնում էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդի պաշտոնը: