ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԸ ԱՆՎՃԱՐ ՍՊԱՍԱՐԿԵՑԻՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2,8 ՀԱԶԱՐ ՈՒՂևՈՐ

Օգոստոսի 1-ին՝ Երկաթուղայինի օրը, Հարավկովկասյան երկաթուղու ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից անվճար օգտվել է 2 880 ուղևոր:

Ամենապահանջված երթուղիներն էին Երևան-Գյումրի-Երևանը և Ալմաստ-Շորժա-Ալմաստը՝ Գյումրիի ուղղությամբ մեկնել է 1 892 ուղևոր, իսկ Սևանա լճի լողափներ՝ 754 ուղևոր:

Ավանդույթի համաձայն, ամեն տարի Երկաթուղայինի օրը հայտարարվում է անվճար երթևեկության ակցիա: Այս տարի այն տարածվում էր ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքների վրա՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների: