Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Կարապետյանին նշանակելու հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Արշակ Կաապետյանին նշանակել պաշտպանության նախարար»,–նշված է հրամանագրի մեջ։

Նշենք, որ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2021թ. հուլիսի 20-ին։

Սակայն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշժմամբ ազատվել էր այդ պաշտոնից, տեղեկացնում է Sputnik Armenia։