2021-08-02 19:34
Լրատվական գործակալություններ
Պաշտոնից ազատվել է ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետը
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վալերիկ Քոչարյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից: Այդ մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Aysor.am-ը։