2021-08-02 20:02
Լրատվական գործակալություններ
0
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Կրեմլի լրատվական ծառայությունը:
«Հուսով եմ, որ ձեր գլխավորած կառավարության գործունեությունը կնպաստի բարեկամական, ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում»,-ասված է հաղորդագրությունում:
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ: ՌԴ նախագահը Փաշինյանին մաղթել է հաջողություններ, քաջ առողջություն և բարեկեցություն: