Ֆրանսիայի դեսպան․ Գերիները չպետք է օգտագործվեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պատերազմից հետո առաջացած խնդիրների մեջ մենք գիտակցում ենք, որ գերիների վերադարձն ամենահրատապն է: Այս մասին այսօր` օգոստոսի 2-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան ոմտ գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

 

«Բացի այն, որ գերիների ազատումը նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, նրանց ազատումը նաև պարտադիր է միջազգային իրավունքի հիմքով: Մենք ինքներս որոշակի հույս տեսանք, որ ազատ կարձակվեն, երբ մի քանի գերիների ազատ արձակեցին վերջերս, նույնիսկ եթե քիչ քանակով են և բավականին ուշ են կատարվում: Մենք հույս ունենք, որ այդ վերադարձումերը կշարունակվեն: Գերիները չպետք է օգտագործվեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար: Ֆրանսիան պահպանում է իր կարողությունը երկու կողմերի հետ խոսելու»,-ասել է դեսպանը նշելով, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նույնպես շահագրգռված է այս հարցում, տեղեկացնում է News.am:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նշել, որ ինքը միշտ պատրաստակամ է ընդունել գերիների հարազատներին և կարող են վստահ լիել, որ Ֆրանսիան աջակցում է այս հարցում:

Նշենք, որ այսօր` օգոստոսի 2-ին, գերիների հարազատները բողոքի ակցիան են արել ՀՀ-ում Ֆրանսիայի դեպանատան մոտ` պահանջելով ազատ արձակել գերիներին: