Թեհրանում անցկացվել է Ռայիսիի՝ նախագահի պաշտոնում հաստատման արարողությունը

Թեհրանում անցկացվել է Էբրահիմ Ռայիսիի՝ նախագահի պաշտոնում հաստատման արարողությունը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Արարողությունն անցկացրել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Երդմնակալության արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին:

Ռայիսին հաղթել էր նախագահական ընտրություններում, որոնք կայացել էին հունիսի 18-ին, ձայների 61,95%-ով, տեղեկացնում է News.am: