Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ։ Նրա օգտին կողմն են քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից քվեարկության մասնակցած 70-ը։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները չեն մասնակցել փոխնախագահի ընտրությունը։ Ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցել նաև Ազգային նախագահի երեկ տեղի ունեցած ընտրությանը։

Հավելենք, որ իշխող խմբակցության փոխնախագահի մյուս թեկնածուն Հակոբ Արշակյանն է, իսկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է, տեղեկացնում է News.am։