Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ․ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՄԽԻԹԱՐԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐԻՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՀԱՍԱՆԵԼԻՔ ՔՎՈՏԱՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍՈՒՄ

Եվս մի բարեկամական առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շատ լավ էր, շատ սիրուն էր, որ ԱԺ առաջին նիստին եկել էիք ազատազրկված ձեր պատգամավոր գործընկերների՝ Մեղրու նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի դիմաշապիկներով։

Այս պահին ԱԺ-ն քննարկում է ԱԺ փոխնախագահների և հանձնաժողովների նախագահների առաջադրման հարցը։

և քանի որ Դոնթի բանաձևով ընդդիմությանը հասնում է ԱԺ մեկ փոխնախագահի և ԱԺ երեք մշտական հանձնաժողովների նախագահների պորտֆելներ, առաջարկում եմ Մխիթարին և Արթուրին առաջադրել ընդդիմությանը հասանելիք քվոտաներից երկուսում։

Կլինի ազնի՞վ՝ այո։

Կլինի արդա՞ր՝ այո։

Ի դեպ, այսօր կրկին Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի հարցով որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» կազմակերպության նախագահ, դիմել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին»:

News.am