Վերաքննիչ դատարանը Առուշ Առուշանյանի գործով որոշումը կհրապարակի օգոստոսի 5-ին

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի 05.08.2021թ-ին, ժամը՝ 12:00-ին։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Կարծում եմ` ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, սակայն մենք չենք հանձնվելու և մեր պայքարը շարունակելու ենք մինչև վերջ։Իսկ դատավոր Մնացական Հարությունյանը մի օր կմնա առանձին իր խղճի հետ»,– Facebook–ի իր էջում գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia։